Հայաստանը կրթական ոլորտում ունի շանս դառնալու նորարարական և էքսպերիմենտալ երկիր: Մեր երկրի կրթական ցուցանիշներն այժմ բավականին ցածր են: Առնվազն վերջին 20 տարում իրավիճակը միայն վատթարացել է: Կա կրթական բովանդակության խնդիր: Գիտական համայնքը Հայաստանում ծերացել է: 40-60 տարեկան գիտնականների թիվը շատ քիչ է: Երկրում ամեն տարի 30 տոկոսով նվազում է ասպիրանտուրա ընդունվողների թիվը:
Հայաստանի գիտության և տեխնոլոգիայի հիմնադրամը մտածել է Advance գրանտային ծրագիրը: Ծրագրի միջոցով արտերկրից Հայաստան են ժամանելու գիտնական ղեկավարներ: Նրանց շուրջը հավաքվելու են երիտասարդ հայ գիտնականները: Աշխատավարձը լինելու է շուկայականից մի քանի անգամ բարձր:
«ԷՄ-ՓԻ-ՋԻ» ընկերության փոխտնօրեն Գայանե Դաջունցի հյուրը «Fast Foundation» -ի ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանն է: