14:18   01-06-2017
Հայ կարատեիստները կփորձեն նվաճել աշխարհի գավաթը
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի ավանդական կարատեի ֆեդերացիայի մարզիկներ՝ աշխարհի չեմպիոն Նարեկ Իսկանդարյանն ու Հայաստանի  բազմակի  չեմպիոն Արփի Սաֆարյանը  ֆեդերացիայի  նախագահ Սուրեն Մաթևոսյանի գլխավորությամբ հունիսի  3-ին կմասնակցեն Լեհաստանի Լոձ քաղաքում կայանալիք Ավանդական կարատեի աշխարհի  գավաթի  9-րդ առաջնությանը:
Մրցաշարին կմասնակցեն  աշխարհի  լավագույն 10 մարզիկ-մարզուհիները: Հիշեցնենք, որ անցյալ տարի  Նարեկ Իսկանդարյանը Եվրոպայի  գավաթի մրցաշարում երկրորդն էր:

Loading...