Տարվա լավագույն բանկից մինչև տարվա լավագույն լավաշ արտադրողին այս տարի որոշել են մարտի 22-ին: «Լավագույն հայկական բրենդ 2021» մրցանակաբաշխության ժամանակ մրցանակներ են հանձնվել «ԷՄ-ՓԻ-ՋԻ» ընկերության կողմից հարցումների միջոցով լավագույնը ճանաչված հայկական արտադրողներին ու ծառայություն մատուցողներին: Հետազոտությունը իրականացվել է անցած տարվա օգոստոսին, որին մասնակցել է 1000 հարցվող Երևանում և մարզերում: Ընկերությունները հանրության վստահությանն են արժանացել 13 անվանակարգերում:
«ԷՄ-ՓԻ-ՋԻ» ընկերության փոխտնօրեն Գայանե Դաջունցի հյուրը՝ «Լավագույն հայկական բրենդ 2021» մրցանակաբաշխության պրոդյուսեր Ալիկ Նավասարդյանը ներկայացնում է տարվա լավագույններին, ինչպես նաև պատմում մրցանակաբաշխության մասին: