Թուրքիան թե՛ Ուկրաինայի և թե՛ Ռուսաստանի մոտ «լավամարդ» դուրս եկավ: Մի կողմից իրեն հատուկ դիվանագիտության շնորհիվ այն չմիացավ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, մյուս կողմից էլ Ղրիմը հայտարարեց օկուպացված: Դեռ ավելին՝ Թուրքիան ռուս-ուկրաինական հարաբերություններում արդեն միջնորդ է: Արևմուտքը առանձնապես չի հակազդում այդ քայլերին: Թուրքիան վերջին կամուրջն է Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում, որը չեն ուզում այրել: Միևնույն ժամանակ հասկանալի է, որ «միջնորդն» էլ ունի իր ծրագրերն այստեղ:
Թուրանական ծրագրերում կարող է լինել նաև Ղրիմը… Եթե Թուրքիայում ինչ-որ բանի մասին այլևս չի խոսվում, դա դեռ չի նշանակում, թե այն դադարել է նպատակային լինել:
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը ներկայացրել է ռուս-ուկրաիանական հարաբերություններում Թուրքիայի դիրքորոշումն ու շահը: