17:40   30-03-2022
«Մեգաֆուդ»-ը խթանում է տեղական արտադրությունը. «Բիզնեսի անատոմիա Գալաքսիի հետ»
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի Հանրապետության ամենախոշոր ներմուծող ընկերությունների առաջին շարքերում «Մեգաֆուդ»-ն է: Քսան տարվա ընթացքում նրանց հաջողվել է ներմուծել ավելի քան 30 տեսակի ապրանքանիշ: Համագործակցում են 7 երկրների հետ, որոնց թվում են նաև այս պահին պատերազմող ՌԴ-ն և Ուկրաինան: Այս պահին ներկրման խնդիրներ կան: «Մեգաֆուդ» ընկերության կոմերցիոն տնօրեն Արմինե Ենգիբարյանը նշում է՝ ուկրաինացի գործընկերները դադարեցրել են համագործակցությունը: Ռուսական կողմի հետ պայմանավորվածությունները չեն փոխվել, ամեն ինչ իր հունով ընթանում է: Խնդիրը միայն ԵԱՏՄ երկրներ հացահատիկային ներմուծման արգելքն է: Հատիկավորների իմաստով խնդիրը լուծելի է: Ստանում ենք բրինձ, հնդկաձավար, ոսպ և այլն: Ենգիբարյանի խոսքով՝ գլխավոր խնդիրը հացահատիկն ու շաքարավազն են: Այս պահին ունենք պահեստավորված անհրաժեշտ քանակ: Չնայած դրան ձեռքերը ծալած նստելը սխալ է:

Loading...