ՄԵՄ ՀԿ֊ի անդամները շարունակում են զարգացնել մարզերը։ Մարգարիտա Մկրտչյանն ու Արամ Աղեկյանը նրանց շարքերում են։ Երկու կարևորագույն նախագծեր հիմնադրելով, նրանք փորձում են կրթել ավելի թվային սերունդ։ «Armenian Youtubers»-ի ղեկավար Մարգարիտա Մկրտչյանը պատմում է՝ այս նախագիծը յութուբը դարձնում է ավելի հայկական։ Բացի այդ համագործակցում է հենց «Թվային սերունդ»-ի հետ՝ ստեղծելով հոլովակներ, որոնք հենց թվային գործիքների մասին են։ Թվային սերունդն էլ Արամ Աղեկյանն է հիմնել, որի գլխավոր նպատակը սովորեցնել այնպիսի ծրագրեր, որոնք ոչ միայն կլինեն ժամանակի խնայողություն, այլ շատ հաճախ կլինեն աշխատանքում օգտակար գործիքներ։