12:04   10-04-2022
Image Description
ԵԱՏՄ երկրների հետ Իրանի առևտրաշրջանառությունն աճել է 66 տոկոսով
Թողնել մեկնաբանություն

Եվրասիական տնտեսական միության երկրների հետ Իրանի առևտրաշրջանառությունը 12 ամսում՝ 2021-ի մարտի 21-ից մինչև 2022-ի մարտի 21-ը կազմել է 5.643 մլրդ դոլար՝ գրանցելով 66 տոկոս աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է IRNA-ն՝ այս մասին ասել է Իրանի մաքսային վարչության խոսնակը:

Եվրասիական տնտեսական միությունում Իրանի արտահանման ուղղությունների ցանկը գլխավորում է Ռուսաստանը՝ 583. 658 մլն դոլարով, որին հաջորդում է Հայաստանը՝ 302. 343 մլն դոլար, Ղազախստանը՝ 188. 866 մլն դոլարով, Ղրղզստանը՝ 78,900 մլն դոլարով և Բելառուսը՝ 16. 813 մլն դոլարով։

Իսկ ԵԱՏՄ անդամ երկրները նույն ժամանակահատվածում Իրան են արտահանել 4. 472 մլրդ դոլարի ապրանք` գրանցելով 90 տոկոս աճ:

Loading...