18:21   12-04-2022
Մենք չենք շեղվելու անկախության մեր ճանապարհից. Արցախի ղեկավար
Թողնել մեկնաբանություն

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եղել և կլինի իշխանության արտաքին քաղաքականության գլխավոր ուղեցույցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ասկերան քաղաքում շրջվարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և տեղի ակտիվի հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն՝ ընդգծելով, որ այդ օրակարգից պաշտոնական Ստեփանակերտը չի շեղվելու: 

«Այն, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման ենթակա չէ, դա միանշանակ է: Մենք չենք շեղվելու անկախության մեր ճանապարհից»,-ասել է Արայիկ Հարությունյանը:

Հանդիպմանը Արցախի նախագահը խոսել է աշխարհաքաղաքական վերջին զարգացումներից և այդ համատեքստում անելիքների մասին: Նա նշել է, որ թևակոխում ենք ծանր նոր փուլ՝ կապված ռուս ուկրաինական ռազմական գործողությունների հետ:

Արայիկ Հարությանն անդրադարձել է նաև Ադրբեջանի գործողություններին, մասնավորապես այն, որ մարտի 24-ին հերթական անգամ խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները և չի թաքցնում իր ծավալապաշտական նկրտումները:

«Ադրբեջանը խախտել է պայմանը և առաջին հերթին կասկածի տակ է դրել ռուսական խաղաղապահ առաքելությունը»,-նշել է Արցախի նախագահը: 

Loading...