18:58   12-04-2022
«Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում». Պարոնայք, այս 30 տարվա մեջ այդ մի՞տքն էր, որ երկնեցիք. «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

1915-ի Ապրիլի 24-ի  նախօրեին թուրքական կապիտալի 70 տոկոսը հայերի ձեռքում էր:  Փողը նրանց չփրկեց:  Բոլորն արժանացան Գրիգոր Զոհրապի կամ Դանիել Վարուժանի ճակատագրին: Սեփական ազգին դավաճանող մեծահարուստին թուրքն առաջինն է պատժում: 

Իշխանությունը խոսում է թուրքերի հետ բարեկամությունից, իսկ ընդդիմությունն ասում՝«Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»: Պարոնայք, երեսուն տարվա մեջ այդ մի՞տքն էր, որ երկնեցիք:

1991-ի դեկտեմբերին Ազգալդյանը կանգնած Շահումյանի լեռներում  ասում էր՝ «ինչ ուզում է ասեն ազգային և միջազգային ատյանները՝ սա Հայաստան է և վերջ»:

30 տարի մի ամբողջ ազգ պայքարեց Արցախի հայկական լինելու համար և հիմա մի անհստակ ձևակերպում ՝ «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»: 

Իսկ ու՞մ կազմում կարող է լինել: Ռուսաստանի՞, Թուրքմենստանի՞ կամ միգուցե Իրանի՞ կամ Վրաստանի. հարցնում է «Հայու տեսակ» հաղորդման հեղինակ Գագիկ Գինոսյանը:

Loading...