ՀՀ-ն չունի Գլխավոր շտաբի պետ: Փաստացի, պաշտոնը ստանձնած նախկին ղեկավարները ևս պատասխանատվություն չէին կրում: Այս պահին էլ փոփոխությունը մեծ չէ: Կա միայն մեկ դրական կողմ. Բանակի կազմաքանդման գործընթացը նրանց բացակայությամբ սառեցված է: Արցախը այսօր ամբողջովին թողել ենք խաղաղապահների հույսին: ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի խոսքով՝ ունենք իրավիճակ, որի հետ ստիպված հաշտվում ենք: Նրա կարծիքով Հայաստանի ղեկավարությունը այս պահին մի բան է անում, փուլային կերպով Արցախը հանձնում է Ադրբեջանին: