14:51   15-04-2022
Վահան Քերոբյան․ Հայաստանը սկսել է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել․ РБК
Թողնել մեկնաբանություն

Հայաստանը սկսել է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել։ Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը РБК-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է շարժվել դեպի ազգային արժույթներ։ Նախարարը նշել է, որ այդ ուղղությամբ ռուսական կողմից կա առաջընթաց։

«Որքանով տեղյակ եմ՝ վերջին մի քանի վճարումները եղել են հենց ռուբլով՝ ըստ համապատասխան փոխարժեքի»,-ասել է նա։
Քերոբյանը նշել է, որ գնագոյացումը դոլարով է, սակայն վճարումը կատարվում է ռուբլով:

«Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը հայտարարել է, որ պայմանագիրն իսկապես թույլ է տալիս Հայաստանին գազի դիմաց վճարել ռուբլով։ Նա ընդգծել է, որ այդ հնարավորությունն օգտագործվում է։

Loading...