18:12   15-04-2022
Վարդենիսը պետք է դառնա ՏՏ ոլորտի մաս. «Ապրենք մարզերով»
Թողնել մեկնաբանություն

Մարզերի երեխաները մարզերում սոցիալ-կրթական ՀԿ-ին միանալով ծնվում են նոր գաղափարներ: Այդպես էլ հիմնադրվեց TL planet-ը: Հարց էր առաջանում՝ ինչու՞ Վարդենիսը չունի կենտրոն, որտեղ երեխաները կարող են սովորել ՏՏ ոլորտին առնչվող թեկուզ մինիմալ գիտելիքներ: Պատմում է համահիմնադիր Գուրգեն Բարսեղյանը և նշում, որ առաջին արձագանքողներից էր հենց Մելս Կարապետյանը: Միասին սկսեցին գործը և ամիսներ անց նախաձեռնեցին առաջին դասընթացը՝ վեբ ծրագրավորում: Այդ օրվանից մինչ օրս ծրագրերը շարունակվում են: Բոլոր կողմերից աջակցությունները շատ էին, նշում է Գուրգեն Բարսեղյանը: Նրան թե՛ նյութական էին, թե՛ գաղափարական: Մելս Կարապետյանն ասում է, որ արած գործին նայելով, հասկանում էին՝ ամեն հաջորդ քայլը ավելի լուրջ ճանապարհ է բացում. այն չպետք է ընդհատել:

Loading...