11:06   17-04-2022
Ֆրանսիական L’Occitane ընկերությունը փակում է իր խանութները Ռուսաստանում
Թողնել մեկնաբանություն

Ֆրանսիական կոսմետիկայի L’Occitane ընկերությունը փակում է բոլոր խանութները և առցանց խանութները Ռուսաստանում։ Այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ։

«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մենք զգալիորեն կրճատել ենք մեր բիզնես գործունեությունը Ռուսաստանում ։Մենք կասեցրել ենք ներդրումների և ընդլայնման ծրագրերը,դադարեցրել ենք վաճառքը: Ամբողջ աշխարհում մեր աշխատակիցներին հնարավոր հանրային ագրեսիայից պաշտպանելու համար մենք որոշել ենք փակել մեր խանութներն ու կայքերը Ռուսաստանում: Սույն որոշումը մանրամասն քննարկվել և հաստատվել է ընկերության տնօրենների խորհրդի կողմից»,- ասվում է  հաղորդագրությունում։

Նշվում է, որ ռուս աշխատակիցներին աջակցելու նպատակով նրանց կշարունակեն վճարել աշխատավարձեր։ Բացի դրանից, աշխատավարձ կվճարվի Ուկրաինայում ընկերության գործընկերոջ աշխատակիցներին։

Loading...