11:07   17-04-2022
Ուկրաինային ուղարկված բարեգործական օգնությունը կազմում է մոտ 1 միլիարդ դոլար
Թողնել մեկնաբանություն

Աշխարհի տարբեր երկրների քաղաքացիներից և կորպորացիաներից Ուկրաինային ուղարկված բարեգործական օգնության չափը հասել է  924 միլիոն դոլարի, և միջոցները շարունակում են հոսել։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակը, փոխանցում է «Корпореспондент»-ը։

«Միջոցներն հիմնականում ուղարկվում են ՄԱԿ-ի կառույցների և միջազգային մարդասիրական կազմակերպությունների հաշիվներին։ Եվ նրանք իրենց հերթին  այն տրամադրում են  փախստականներին՝ տարբեր երկրներում»,- ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար, հումանիտար և սոցիալական հարցերի համակարգման շտաբի ղեկավար Անդրեյ Երմակը։

Բարեգործական միջոցների մեծ մասը ստացվել է Մեծ Բրիտանիայից (47%), Նիդեռլանդներից (գրեթե 18%), Չեխիայից (11%) և ԱՄՆ-ից (գրեթե 8%):

Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Յուլիա Սոկոլովսկայան էլ նշել է, որ 50 օրվա ընթացքում Ուկրաինա է հասել  270 հազար տոննա մարդասիրական օգնություն։ Սննդամթերքը գնվել է ուկրաինացի արտադրողներից,  սննդի փաթեթները գրեթե 12 միլիոն ուկրաինացիների համար են։

 

Loading...