14:20   17-04-2022
«Գազպրոմն» Ուկրաինայի տարածքով բնականոն ռեժիմով իրականացնում է գազի մատակարարումը դեպի Եվրոպա
Թողնել մեկնաբանություն

«Գազպրոմը» շարունակում է բնականոն ռեժիմով իրականացնել ռուսական գազի մատակարարումը Եվրոպա Ուկրաինայի տարածքով: Այդ մասին հայտնել է հոլդինգի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը:

««Գազպրոմը» բնականոն ռեժիմով իրականացնում է ռուսական գազի մատակարարումը Ուկրաինայի տարածքով՝ եվրոպական սպառողների դիմումներին համապատասխան. ապրիլի 16-ի համար՝ 57,2 մլն խմ»,- ասել է Կուպրիյանովը:

Այդ ծավալը ցածր է Ուկրաինայի տարածքով գազի տարանցման համար երկարաժամկետ ամրագրմամբ մատակարարումներից (օրական մոտ 109,5 մլն խմ)։

Loading...