15:32   17-04-2022
Թուրքիայում մտադիր են բանտային պատիժներ սահմանել կեղծ լուրերի համար
Թողնել մեկնաբանություն

«Ապատեղեկատվությունը սպառնալիք է, որը բումերանգի պես կհարվածի մեզ բոլորիս»,- ասել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Մահիր Յունալը։ «Եվրամիությունը երկու կարմիր գիծ ունի առցանց ԶԼՄ-ների համար՝ հակաահաբեկչական ջանքեր եւ ապատեղեկատվության դեմ պայքար, քանի որ ապատեղեկատվությունը նույնքան վտանգավոր է, որքան ահաբեկչությունը»,- շարունակել է Յունալը:

Նրա խոսքով՝ ԱԶԿ-ն առաջարկի վրա մոտ ութ ամիս աշխատել է։

Նոր օրենքը կներառի հոդվածներ, որոնք համացանցում գիտակցաբար կեղծ տեղեկություններ տարածելու համար ազատազրկում են նախատեսում։ Այն կկարգավորի նաեւ առցանց լրագրությունը։

Սոցիալական ցանցերի ներկայացուցիչները կդիտարկվեն որպես ֆիզիկական, այլ ոչ թե որպես իրավաբանական անձինք:

Սոցցանցերի վերաբերյալ Թուրքիայի օրենքները թարմացվել են 2021թ․ հուլիսին՝ սոցիալական ցանցերի ընկերություններից պահանջելով գրասենյակներ բացել երկրի ներսում եւ նշանակել ներկայացուցիչներ, որոնք Թուրքիայի քաղաքացիներ պետք է լինեն: Հրաժարվողներին սպառնում են միլիոնավոր լիրայի տուգանքներ, թողունակության սահմանափակում։

Loading...