19:55   18-04-2022
Վրաստանի զինվորականները հրետանային ուսումնավարժանք են անցկացրել
Թողնել մեկնաբանություն

Վրաստանի պաշտպանական ուժերի 5-րդ հրետանային գումարտակը ավարտել է Վազիանիում անցկացվող երկշաբաթյա վարժանքները։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։

Վարժանքների նպատակն է բարձրացնել գումարտակի մարտական պատրաստվածությունը, ինչպես նաև կոորդինացնել և միավորել տարբեր ռազմական տարրեր։ Ուսումնական վարժանքներին մասնակցել են 5-րդ հրետանային բրիգադի 51-րդ գումարտակի ստորաբաժանումները և հակաօդային պաշտպանության խմբերը։

Երկշաբաթյա վարժանքներն անցկացվել են երեք փուլով։ Առաջին փուլում դաշտային պայմաններում անցկացվել են գործնական պարապմունքներ։ Երկրորդ փուլում 48-ժամյա ռեժիմով դիտարկվել են ռազմական  ստորաբաժանումների ռազմավարական գործողությունները։ Ուսումնավարժանքները եզրափակել են կրակային պատրաստության պարապմունքները։

Եզրափակիչ փուլը գնահատել է դիտորդներից կազմված հատուկ հանձնաժողովը։

Loading...