19:00   19-04-2022
Թյուրքական կազմակերպությունները պայմանավորվել են համագործակցել թյուրքալեզու երկրների ինտեգրացման հարցում
Թողնել մեկնաբանություն

Թյուրքական պետությունների կազմակերպության ղեկավարման մարմիններից մեկի՝ «Թյուրք աքսակալների (սպիտակամորուք) միության» Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավարությունը «Ադրբեջանի թուրքական օջախներ»-ի հետ հանդիպմանը քննարկել է թուրքալեզու պետությունների ինտեգրացման հարցերը:

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ «Թյուրք աքսակալների միության» ղեկավարությունը «Ադրբեջանի թուրքական օջախների» ղեկավարներին ներկայացրել է թյուրքալեզու պետությունների ինտեգրացիան արագացնելու ուղղությամբ կազմակերպության ծրագրերը, նախատեսվող միջոցառումներն ու նախագծերը:

Հիշյալ երկու թյուրքական կազմակերպությունները պայմանավորվել են համագործակցել ինտեգրացիոն գործընթացների արագացման հարցում:

Loading...