19:41   19-04-2022
Խաղաղության օրակարգի շրջանակում օրերս կոտրվեց Ազգալդյանի կիսանդրու քիթը. «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Երկար ժամանակ Լեոնիդի արձանը պատրաստ էր, բայց թույլ չէին տալիս տեղադրել: Քաղաքապետարանում կապեր ունեցող մի ծաղկավաճառ այդ նույն անկյունում ծաղկի վաճառքի կետ էր բացել: Մեկ տարի պայքարելուց հետո ի վերջո կիսանդրին տեղադրվեց: Այդ ժամանակ Պեյո Յավորովի անվան դպրոցի զինղեկն էի, աշակերտների հետ գնացել էինք, զարմացած հարցնում էին ինձ, թե ու՞ր է նախագահը: Այդ ամենը ասացի երրորդ նախագահին՝ ասաց խելացի տղա ես, կհասկանաս, որ առանց մեր թույլատվության չէր տեղադրվի: Հիմա ոմն քաղաքացի ջարդել է այդ կիսանդրու քիթը: Մի քաղաքացի, ով կվախենար անգամ կանգնել Լեոնիդի դիմաց և ասել «բարև» : Խաղաղության օրակարգի քարոզիչների համար անցանկալի կերպար է հայկական 27 բնակավայր ազատագրած մարդու՝ քաղաքի կենտրոնում վեր հառնող կիսանդրին: 

«Պարոնայք, այս իրավիճակում խաղաղության օրակարգ հայտարարելը, նույնն է ինչ պատերազմ հայտարարել սեփական ազգին».ասում է «Հայու տեսակ» հաղորդման հեղինակ Գագիկ Գինոսյանը:

Loading...