18:00   20-04-2022
Մենք կանք. որպես թուրք ծնված, բայց հայի ինքնությանը վերադարձածները. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Միհրանը ծնվել է Դերսիմում:  Սովորել թուրքական դպոցում: Իր խոսքերով՝ վերջին 11տարիների ընթացքում իր իսկական ինքնությունը վերադարձնելու նպատակով  կյանքի նոր փուլ է անցել: 

«Հատկապես Հրանտի սպանությունը բացեց մեր վերքերը և դրա դեմ անհաղորդ չմնացի և արյունոտ շապիկս հանեցի».ասում է նա:

Շուտով լույս է տեսնելու նրա հերթական գիրքը՝ «Մեր գոյության հետքերը» Դերսիմի հայերի մասին:

Սահակ Մութաֆյանն էլ ծնունդով Վանեցի է: Սահակի մեծ պապն ու նրա քույրը՝ Սանամը, ընտանիքի միակ փրկված երեխաներն են:

«Սանամը հավաքել է հինգ-վեց երեխայի, որոնց ծնողները մահացել են: Նրանց հետ միասին կինը նստում է էսքիշեհիրի  գնացքը և մեկնում Քոնյա: Հետագայում որբուկներին բաժանում են մուսուլման ընտանիքիների միջև: Կինը որոշ ժամանակ անց հետ է վերադառնում՝ փորձելով գտնել նրանց: Պարզվում է երեխաների մեծ մասը փողոցում են հայտնվել, իսկ Սանամին ծեծելով վտարում են:

Կնոջը իր մահվանից տարիներ հետո զրկում են քաղաքացիությունից: Սահակ Մութաֆյանի խոսքով Թուրքիայում անգամ մահացած հայերին երբեմն չեն կարողանում հանդուրժել: Սահակը հաղորդման ժամանակ ներկայացնում է իր ջանքերով գտած Վանի գրանցամատյանը, որտեղ կան շատ ու շատ հայեր:

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի հյուրերը՝ Թուրքիայում ծնված և հայկական ինքնությանը վերադարձած Միհրան Փրկիչն է  և Սահակ Մութաֆյանը:

Loading...