Շատերիս համար «թանգարան» և «բիզնես» բառերը միևնույն նախադասության մեջ արտասանելն անգամ բարդ է: Բայց այս հաղորդումից հետո, վստահ ենք, շատերի մոտ կառաջանա թանգարանային բիզնեսով զբաղվելու ցանկություն: «Քաղաքացի Հովհաննես Թումանյան» հաղորդաշարի այս թողարկումը Թումանյանի թանգարանի մասին է, ավելի ճիշտ այն մասին, թե ինչպես է թանգարանը վաստակում իր ծրագրերի համար անհրաժեշտ գումարները և ինչպես է ստացվել, որ թանգարանի սեփական արտաբյուջետային միջոցներն արդեն մոտենում են պետբյուջեից ստացվող ֆինանսավորման ծավալներին: