14:00   25-04-2022
Միջազգային որակի կանացի հայկական կոշիկներ. «Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

Կոշիկի նախագծման, արտադրության, բրենդավորման գործընթացն ավելի դժվար է, քան հագուստինը: Տարբերությունն իրականում ահռելի է, չնայած նրան, որ կողքից նայելով դրանք նման են թվում: Հագուստի ոլորտում Հայաստանում մասնագետների թիվը քիչ չէ, ինչը չի կարելի ասել կոշիկի դեպքում: Խորհրդային տարիների հայկական կոշկագործության մասին խոսակցութունները հաճախ լեգենդների մակարդակի են: Այն ժամանակ պայմանավորվածություններ կային տարբեր երկրների հետ: Օրինակ՝ Իտալիայից գալիս էին մասնագետներ, իրենց հետ բերելով գործիքներ, հաստոցներ, տեխնոլոգիա: Շատերին հենց տեղում սովորեցնում էին կոշկագործության արհեստը: Իհարկե գործում էր նաև տեխնիկումը և ամբողջ մեխանիզմը կայուն աշխատում էր: Այժմ երկրում մնացել են սահմանափակ թվով կոշկագործ վարպետներ:

«Անանյան» բրենդի կանացի կոշիկների արտադրության ամբողջ ընթացքին բրենդի հիմնադիր Հայկ Անանյանը ինքն է հետևում: Նա կոշկագործությունը սովորել է արտասահմանում և այժմ ուրիշներին է սովորեցնում:

«Էստի համեցեք» հաղորդման հյուրը Հայկ Անանյանն է:

Loading...