16:20   21-04-2017
Եթե չունես ազգային պետականության տեսլական, ապա ճակատագրիդ որոշողը թուրքն ու ռուսը կլինեն. «Պատգամավոր Զոհրապ էֆենդին»

Հայերը չունեին երևակայություն, չէին պատկերացնում, որ կարելի է ամբողջ ազգ մորթել, իսկ թուրքերի երևակայությունը բավականացրեց: Մեր հայրենակիցները մինչև վերջ հավատում ու վստահում էին թուրքերին՝ ազգի փրկությունը պատկերացնելով բացառապես Օսմանյան կայսրության սահմանում: Երբ գալիս են Զոհրապին ձերբակալելու, նա միամտորեն հարցնում է «իսկ Թալեաթը տեղյա՞կ է»՝ առանց մտածելու, որ հենց Թալեաթի իմացությամբ են իրեն ձերբակալում: Հայ ժողովուրդը չուներ ազգային պետականության տեսլական ու իդեալ, չկար քաղաքական օրակարգ. մի կողմից ռուսապաշտություն էր, մյուս կողմից՝ հավատն առ երիտթուրքեր: Հայկական հարցի ու մեր ողբերգությունների պատճառների մասին են զրուցել Նարինե Թուխիկյանն ու քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը:
 
 

Loading...