11:51   25-04-2022
Պետության նորմալ վիճակը արժանապատիվ ու «փշոտ» վիճակն է. «Թարմ ուղեղով»՝ Վահագն Պողոսյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Ամիսներ առաջ կայացավ «Ոգեզէն» նախագծի շնորհանդեսը: Նախագծի հիմքում Հայաստանի պաշտպանության և անվտանգության համակարգի ձևավորման ու կայացման գաղափարն է: Կարելի է ասել, որ այն ստեղծված է անկախ պետությունների համար՝ հնարավաորություն տալով դիմակայել համաշխարհային ուժային կենտրոններին: Անկախության պաշտպանություն՝հույսը չդնելվ միայն ուժային կառույցների վրա: «Իրական դպրոց»-ի համահիմնադիր Վահագն Պողոսյանի խոսքով՝ գաղափարի էությունը աշխարազորն է: Սա հերոսական ջանք չէ, հասարակությունը պետք է գիտակցված ամեն օր աշխատի: Ցեղասպանությունից հետո, ըստ Պողոսյանի, լավագույն վերականգնողական փուլը պատերազմելն է՝ հանուն անկախության: Մենք ժամանակ չունենք մտածելու: Թշնամին պետք է ոչ թե գա քո դեմ պատերազմի, այլ խուսափի քեզ հետ պատերազմելուց: Սա է «Ոգեզէն» -ի գաղափարը:

Loading...