Ոչ մի ծնող էլ չի ուզում, որ իր երեխան վատ շրջապատ ընկնի: Իսկ ի՞նչ անել, երբ այդ «վատ շրջապատը» դպրոցում է, ու հակահերոսներն ամենևին էլ բարձր դասարանցի խուժանները չեն, որ վատագույն դեպքում զավակիդ ծխել կսովորեցնեն, այլ ուսուցիչներն ու տնօրենը, որ կարող են երեխայիդ ցույց տալ կաշառք, հովանավորչություն, հարմարվողականություն ու այն ամենը, ինչը չարժի երեխային ցույց տալ: Կողքի դպրո՞ցը տանել: Իսկ եթե այնտեղ նույն բա՞նն է: