17:52   18-04-2017
Երբ ծախսվում է անկարևորի վրա ու խնայվում կենսականի համար. բյուջեի բաշխման օսմանյան ու հայկական տրամաբանությունները. «Պատգամավոր Զոհրապ էֆենդին»
Թողնել մեկնաբանություն

Զոհրապն Օսմանյան պառլամենտի բյուջետային հանձնաժողովի նախագահն էր ու հաճախ էր ընդդիմանում բյուջեի անիմաստ ծախսերին ու վատնմանը: Ընդվզում էր նաև կենսական անհրաժեշտության ապրանքների վրա մաքսատուրքի ավելացման դեմ, ասելով, որ կհասկանար, եթե շամպայնի հարկը բարձրացնեին, չէ՞ որ շամպայն ամենքը չեն խմում:
Այս պատմությունը հիշեցնում է ժամանակակից Հայաստանում իրավիճակը, երբ ԵԱՏՄ մուտքից հետո Հայաստանը պարտավորվեց բարձրացել կենսական անհրաժեշտության ապրանքների մաքսատուրքերը: Մենք ստիպված ենք ՌԴ-ից ու Բելառուսից ոչ որակյալ ու ոչ մրցունակ, բայց բարձր արժեքով ապրանքներ ներմուծել: Ու դա անվճարունակ հասարակության առկայության պայմաններում: Մաքսային հարցերի, բյուջեի նպատակային ու ոչ օպտիմալ ծախսերի մասին են զրուցել Նարինե Թուխիկյանն ու տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանը:

Loading...