19:00   26-04-2022
«Թե կազմակերված է, ուրեմն լուրջ խնդրի հետ գործ ունենք».Ազգալդյանի կիսանդրու հեղինակ.«Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

«Ուրեմն գիշերը մեկին էտ տղան մուրճով հարվածել, ջարդել ա: Ամբողջ ցերեկը երևի ոչ-ոք ուշադրություն չի դարձրել: Ժամը 6-ի կողմերը ես իմ ընկերոջ հետ անցնում էի, տեսա, որ քիթը կոտրված է: Ընկերս հաղորդեց կենտրոնի ոստիկանություն: Եկան սպասեցին մինչև գիշերը 9 անց կես 10-ը: Խանութի տեսախցիկով նայեցինք տեսագրությունը: Տեսանք, որ նախորդ օրը գիշերը ժամը մեկին մուրճով խփել է: Մեքենայի հետագծով հայնաբերեցինք նրան: Քննիչը ինձնից ցուցմունք վերցրեց արձանի նյութի արժեքի վերաբերյալ: Ասաց, որ տղան հարցաքննության ժամանակ ասել է, թե իբր ազգականների հետ կոնֆլիկտ ունի:  Զարմանքս շատ մեծ եղավ, որ իրեն բաց թողնելուց երեք օր հետո, լկտիաբար Ազգալդյանին դավաճան է անվանում»: 

Գագիկ Գինոսյանի հյուրը Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրու հեղինակ, քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Տիգրան Արզումանյանն է:

Loading...