15:26   14-04-2017
Ի՞նչ կարող էին անել անզեն ու ճնշված հայերը Օսմանյան կայսրությունում՝ հայկական հարցի լուծման համար. «Պատգամավոր Զոհրապ էֆենդին»
Թողնել մեկնաբանություն

Զոհրապը հայկական հարցի լուծումը պատկերացնում էր բացառապես Օսմանյան կայսրության շրջանակում: Թեև ժամանակի հեռավորությունից քննադատելը հեշտ է, բայց հասկանալու համար Զոհրապին, պետք է իմանալ, թե ինչ իրավիճակ էր այդ տարիներին: Հայերն Օսմանյան կայսրությունում դարեր շարունակ երկրորդ կարգի ժողովուրդ էին՝ ռայա, զրկված ամեն կարգի իրավունքից՝ անգամ զենք կրելու իրավունք չունեին: Օսմանյան կայսրությունում հայերը որևէ հարց չէին լուծում: Ինչու՞ պետք է հայերին հարստահարող ու թալանող, հայերի հաշվին ապրող թուրքերն ու քրդերը ցանկանային, որ հայերն իրենց իրավահավասար դառնային: Ապստամբության հնարավորությունը հայերը կորցրեցին այն ժամանակ, երբ քրդերին վերաբնակեցրեցին հայաբնակ տարածքներում՝ փոխելով դեմոգրաֆիան:  Արդյո՞ք կարող էր այդ ընկճված հասարակությունը զինված դիմադրություն ցույց տալ կենտրոնական իշխանությանը: Հայկական հարցի ու դրա լուծման Զոհրապի պատկերացումների մասին Նարինե Թուխիկյանը զրուցել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի հետ:

Loading...