Բանկորոշիչ կամ ֆինանսական կողմնացույց: Բանկային համակարգի վերաբերյալ հասարակության ընկալումների պատկերը շուտով տեսանելի է դառնալու: Բանկերի ներքին հարցումները հաճախ օբյեկտիվ չեն և չեն արտացոլում ամբողջ պատկերը: Սոցիալական այս հարցման պատվիրատուն, սակայն, չի լինելու որևէ կոնկրետ բանկ: Այն իրականացվելու է վեց ամիսը մեկ: Հարցման նպատակը պարզելն է, թե մարդիկ ո՞ր բանկերից են տեղյակ և ինչ ծառայություններից են օգտվում: Կիրականացվի 800 հեռախոսային և օնլայն տարբերակով հարցում: Հարցումների կեսն արդեն կատարված է:
Հարցումն իրականացնող ընկերության «ԷՄ-ՓԻ-ՋԻ»-ի փոխտնօրեն Գայանե Դաջունցի խոսքով ընկերությունը շուտով ուսումնասիրելու է նաև ապահովագրական ընկերությունների շուկան: