19:00   03-05-2022
Խաղաղության օրակարգին նույնիսկ թուրքը չի հավատում. «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

1923 թվականին Թավրիզում Անդրկովկասի երեք հանրապետությունների վտարանդի կառավարությունները՝ Ադրբեջանի մուսաֆաթական կուսակցությունը, վրացական մենշևիկները և Հայ Յեղափոխական դաշնակցությունը համագործակցում են Անդրկովկասը Բոլշևիկյան Ռուսաստանից ազատագրելու համար:

Այդ ազգադավ ծրագիրը սկզբում անվանակոչվեց Կովկասյան համադաշնակցություն, որը հետագայում պիտի ստանար «Պրոմեթեյ ուխտ» անվանումը:

Ծրագրի հետևում կանգնած էր ոչ ավել ոչ պակաս Քեմալ Փաշան, նույն ինքը՝ Աթաթուրքը և ադրբեջանցի դոկտոր Սուլթանովը:

ՀՅԴ Բյուրոյի անդամներ՝ Սիմոն Վրացյանը, Ռուբեն Մինասյանը և Համո Օհանջանյանը, ինչպես նաև Ռուբեն Դարբինյանը եռանդով էին լցված այս շարժման իրագործման նկատմամբ: Նրանք կարծում էին, թե դրանով  պիտի տապալեն Խորհրդային իրավակարգը Հայաստանում: 

Եվ միակ մարդը ով դեմ էր այս ծրագրին դաշնակցության բյուրոյի անդամ Շահան Նաթալին էր և նա հետո պիտի հետապնդվեր:

Գագիկ Գինոսյանը խոսել է  «ՊՐՈՄԵԹԷԻ ՈՒԽՏԸ» ծրագրի մասին:

Loading...