12:16   05-05-2022
Շուրջ 350 մասնակից. Artsakh STEM Expo-ն կլինի Մարտակերտում. «Թարմ ուղեղով»` Քրիստինե Ասատրյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Մարտակերտում ոչ պատահական օր՝ մայիսի 8-ին, կկայանա Artsakh STEM Expo-ն: Օրվա ընտրությունը ազդակ է՝ հաղթանակներին այլ բովանդակություն չտալ: Ծրագրի կառավարման խորհրդատու Քրիստինե Ասատրյանը նշում է, որ այս ամեն կազմակերպվում է մի խումբ 15-25 տարեկանների ջանքերով: Youngminds-ի անդամները ամբողջ պատասխանատվությունը վերցրել են իրենց ուսերին: Ասատրյանի խոսքով՝ էքսպոն նպատակ ունի STEM առարկաների նկատմամբ առաջացնել ավելի մեծ հետաքրքրություն. այս խնդիրը կար Հայաստանում, ինչպես նաև հենց Արցախում: Ծրագրի ժամանակ կլինի ցուցահանդես, գաղափարի մրցույթ և բանախոսների հետ հանդիպում:

Loading...