19:00   10-05-2022
Շուշին ազատագրվել է և այդպես էլ լինելու է. դա անմահների հրամայականն է. «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Չկասկածեք երբեք. Լեոնիդի, Կոմանդոսի, Մոնթեի ոգին ճախրում է Արցախի երկնքում: Այն բոլոր-բոլոր հերոսները, որոնք զոհաբերել են իրենց կյանքը, այլևս անդառնալիորեն ամրագրել են Արցախի հայկական լինելը: Այսօր հոգեպես թզուկները անզոր են «լուծել» Արցախի հարցը հայոց կամքին հակառակ: Շուշին ազատագրվել է և այդպես էլ լինելու է, որովհետև դա անմահների հրամայականն է: Մեզ տրված չէ խաղաղ ապրել մեզ կոտորողի հետ: Այն, ինչ խամրեցվել է երկու տարի առաջ արհեստածին պարտությամբ, նորից վերաիմաստավորվելու է: Շնորհավոր տոնդ հանճարածին քաղաք, սպասիր մենք դառնալու ենք:

Գագիկ Գինոսյանի հաղորդումը նվիրված է Շուշիին և այն ազատագրողներին:


Loading...