Բանկե՞ր, թե՞ վարկային կազմակերպություններ։ Հաճախորդի մոտ կարող է հարց առաջանալ՝ ում արժե դիմել վարկավորման համար։ Եթե հարցին նայենք օրենքի տեսանկյունից, ապա բանկերը ներգրավում են ավանդներ և տեղաբաշխում են իրենց ռիսկերով։ Վարկավորման գործընթացի իմաստով, բանկերն ու վարկային կազմակերպությունները չեն տարբերվում։ Պայմանները գրեթե հավասար են, տարբերությունը կարող է լինել ռեսուրսի արժեքի մեջ։ Fast Credit-ի բիզնեսի կառավարման տնօրեն Սերգեյ Գասպարյանի խոսքով՝ իրենց կազմակերպությունը վարկավորում է իրականացնում նաև ծրագրային վարկերի միջոցով, որոնց հիմնական մասը պետական ծրագրեր են, իսկ պայմանները շատ դեպքերում ավելի լավ են, քան առաջարկում են բանկերը, բացակայում են միջնորդավճարները։ Գասպարյանը նշում է, որ Fast Credit-ը ունի մոտ 135 հազար և ավելի հաճախորդներ։ Նպատակային գումարների հանդեպ հետևողականություն ևս կա։ Պետք է հասկանալ՝ հաճախորդը ինչպես է այն ծախսում, արդյոք նպատակները իրականանում են, թե արդյունքում ոչ նպատակային գումարի օգտագործումը կարող է հանգել հաճախորդի դեֆոլտի: