13:02   12-05-2022
Չինաստանի օդանավակայանում ուղևորներով ինքնաթիռ է այրվել
Թողնել մեկնաբանություն

Չինաստանի հարավարևմտյան Չունցին քաղաքի Ցյանբեյ միջազգային օդանավակայանում ուղևորներով ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և այրվել։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը։

Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտավորապես 8.00-ին (Երևանի ժամանակով 3.00-ին)։ Ներքին չվերթ իրականացնող ինքնաթիռում գտնվել է 113 ուղևոր և անձնակազմի 9 անդամ։ Տուժել է 40 մարդ։ Նրանք հոսպիտալացվել են։

Տեղի ունեցածի պատճառները հայտնի չեն։

Loading...