13:05   12-05-2022
Հյուսիսային Կորեայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
Թողնել մեկնաբանություն

Հյուսիսային Կորեայի իշխանությունները երկրի տարածքում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ Այս մասին ասվում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության հաղորդագրության մեջ։

Հրապարակման մեջ նշում է․«Երկրում տեղի է ունեցել խոշոր արտակարգ իրադարձություն, ճեղքվել է հակահամաճարակային ճակատը, որը հուսալիորեն պաշտպանվել է 2 տարի և 3 ամիս՝ 2020 թվականի փետրվարից»։

Կորոնավիրուսի դեպքի հայտնաբերման հետ կապված՝ երկրի Աշխատանքային կուսակցության Կենտկոմի քաղբյուրոյի նիստ է գումարվել։

«Մենք պետք է ամեն բան անենք՝ անվտանգության խախտումներ թույլ չտալու համար, մենք պետք է ուժեղացնենք աշխատանքը սահմաններին և ճակատում»,-հայտարարել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինը։

Loading...