15:41   13-05-2022
Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է Թալին համայնքի ավագանու լիազորությունները
Թողնել մեկնաբանություն

Կառավարությունը որոշում է կայացրել վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու լիազորությունները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագիծն ընդգրկված է չզեկուցվող հարցերի շարքում:

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքում կնշանակվի ավագանու արտահերթ ընտրություն:

Կառավարությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին սույն որոշումն ուժի մեջ  մտնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու արտահերթ ընտրության անցկացման օրը:

Loading...