16:29   13-05-2022
Փարիզում հյուպատոսության վրա հարձակումից հետո Ֆրանսիայի գործերի հավատարմատարին կանչել են Թուրքիայի ԱԳՆ
Թողնել մեկնաբանություն

Ֆրանսիայի գործերի հավատարմատարը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն ՝ Փարիզում Հանրապետության գլխավոր հյուպատոսության վրա անհայտ անձանց հարձակման կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։

«ԱԳՆ է կանչվել Ֆրանսիայի գործերի հավատարմատարը։ Մենք Ֆրանսիայից կոնկրետ քայլեր ենք ակնկալում։ Հարձակվողները պետք է պատժվեն»,-ասել է նա Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Ավելի վաղ Cumhuriyet թերթը հայտնել էր, որ անհայտ անձինք Ֆրանսիայի մայրաքաղաքում թուրքական դիվանագիտական առաքելության տարածք են նետել երկու ինքնաշեն պայթուցիկ սարք: Գլխավոր հյուպատոսության շենքում պայթյունի հետևանքով ապակիներ են կոտրվել, վնասվել են նաև պատերը։

Փարիզի ոստիկանությունը լայնածավալ հետաքննություն է սկսել, որպեսզի պարզի պայթուցիկ նյութի տեսակը և բռնի հանցագործներին։ Այս պահին հարձակման պատասխանատվությունը ոչ ոք չի վերցրել։

Loading...