17:55   13-05-2022
Պայթյուն Սլովենիայի քիմիական գործարանում․ կան զոհեր
Թողնել մեկնաբանություն

Սլովենիայի հարավում գտնվող Քոչվիե քաղաքի քիմիական գործարանում հինգշաբթի առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել: Այս մասին ուրբաթ հայտնել է սլովենական մամուլի գործակալությունը։

Նրա խոսքերով՝ հինգ զոհերի մարմինները հայտնաբերվել են դեպքի վայրում։ Բացի դրանից՝ մահացել է տուժածներից մեկը, որին հինգշաբթի օրը տեղափոխել են Լյուբլյանայի համալսարանական կլինիկական կենտրոն։

Ինչպես նշում է STA-ն, նախնական տվյալներով՝ տեղի ունեցածի պայթյունի պատճառը մարդկային սխալն է եղել հումքի տեսակներից մեկը պահման գոտի տեղափոխելու ժամանակ: Պայթյունն ու դրան հաջորդած հրդեհը լրջորեն վնասել են ֆաբրիկան և, մասամբ, դրա շրջակայքը։

«Մելամին» ընկերությունը հանդիսանում է տարածաշրջանի խոշորագույն գործատուներից մեկը և արտադրում է խեժեր փայտամշակման, շինարարական և տեքստիլ արդյունաբերության համար։

Loading...