17:56   13-05-2022
Image Description
Ճապոնիայի խոշորագույն Eneos նավթային ընկերությունը դադարեցնում է ռուսական նավթի գնումները
Թողնել մեկնաբանություն

Ճապոնիայի խոշորագույն նավթային Eneos Holdings ընկերությունը դադարեցնում է Ռուսաստանից նավթի գնումները։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է ընկերության ղեկավար Տակասի Սայտոն։

Գործակալության տվյալներով՝ Eneos-ի գնումներում ռուսական նավթի բաժինը կազմում էր մինչև 5 տոկոս, ընկերությունը մտադիր է այն փոխարինել մի շարք տարածաշրջաններից՝ ներառյալ Մերձավոր Արևելքից մատակարարումներով:

Մայիսի 10-ին Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Կոիտի Հագիուդան հայտարարել էր, որ երկիրն այս պահին չի կարող միանգամից և ամբողջությամբ հրաժարվել ռուսական նավթի մատակարարումներից, բայց աստիճանաբար կկրճատի կախվածությունը ռուսական էներգառեսուրսներից: Ռուսական նավթը կազմում է նավթի ընդհանուր ծավալի մոտ 3%-ը, որը Ճապոնիան ներմուծում է արտասահմանից։

Loading...