18:06   13-05-2022
Չինաստանը COVID-19-ի պատճառով պատրաստ չԷ բացել Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը
Թողնել մեկնաբանություն

ՉԺՀ-ն պատրաստ չԷ  Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը բացել Չինաստանի տարածքում համաճարակաբանական անբարենպաստ իրադրության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Պրիմորսկի երկրամասի միջազգային համագործակցության գործակալության ղեկավար Ալեքսեյ Ստարիչկովը, որին տարածաշրջանի կառավարությունը վկայակոչում Է իր տելեգրամ-ալիքում:

«Ինչպես պատմել Է գերատեսչության ղեկավարը, ՉԺՀ-ում պահպանվում Է COVID-19-ով հիվանդացության բարձր մակարդակը: Դրա հետ կապված շարունակում են մարդկանց եւ ապրանքների տեղաշարժման լուրջ սահմանափակումներ գործել տարբեր քաղաքների միջեւ, այդ թվում՝ սահմանամերձ Սույֆենհե, Դունինե եւ բնակավայրերում:

Ուստի դեռ չինական կողմը պատրաստ չԷ ընդունելու ռուսաստանցի զբոսաշրջիկներին: Հետագա կանխատեսումներ անելը շատ դժվար Է»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Պահանջներն այնքան խիստ են, որ առայժմ չի հաջողվում պայմանավորվել նույնիսկ այն բանի շուրջ, որպեսզի բեռնատար ավտոմեքենաների վարորդները, որոնք փոխադրումներ են իրականացնում երկրների միջեւ, գիշերը մնան Չինաստանում: Նրանք ստիպված են վերադառնալ այն նույն օրը, երբ հատել են սահմանը: Ավելի վաղ Ռուսաստանը հանել Էր COVID-19-ի տարածման սպառնալիքների պատճառով գործող ռուսաստանցիների ելքի, Չինաստանի հետ սահմանի ցամաքային տեղամասով օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքի սահմանափակումները:

Loading...