19:29   13-05-2022
Մինչև նոր նախագահի ընտրությունը ԱՄԷ-ն կղեկավարի վարչապետը
Թողնել մեկնաբանություն

Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ և Դուբայի կառավարիչ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումը պետության ղեկավար Խալիֆա բեն Զեյդ ալ Նահայյանի մահից հետո կկատարի երկրի նախագահի պարտականությունները մինչև նոր նախագահի ընտրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:

«ԱՄԷ-ի Սահմանդրության համաձայն, փոխնախագահ և վարչապետ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումը՝ Դուբայի կառավարիչը, երկրի նախագահի պարտականությունները կկատարի այնքան ժամանակ մինչև դաշնային խորհուրդը, որը միավորում Է յոթ Էմիրությունների կառավարիչներին, 30 օրվա ընթացքում գումարվի նոր նախագահ ընտրելու համար»,-նշել է Դուբայից հեռարձակող հեռուստաալիքը:

Ընդ որում՝ երկրի ընտրված նախագահ լինելու առավել մեծ շանսերն ունի Աբու Դաբիի մայրաքաղաքային էմիրության գահաժառանգ Մուհամեդ բեն Զեյդ ալ Նահայյանը, որը վերջին տարիներին գործնականում ԱՄԷ-ի կառավարիչն է եղել նախկին նախագահի երկարատև հիվանդության պատճառով:

Loading...