12:43   15-05-2022
Ուկրաինայի պատերազմը աշխուժացրել է եվրոպացի ֆերմերների հետաքրքրությունը արևածաղկի նկատմամբ
Թողնել մեկնաբանություն

Արեւածաղկի ձեթի գների աճը և ուկրաինական պատերազմի պատճառով դեֆիցիտի վախը ավելացրել են եվրոպացի ֆերմերների հետաքրքրությունը  արևածաղկի նկատմամբ:  Այս մթերքի արտադրությունը կարող է կրկին շահութաբեր լինել, բացատրում են ֆրանսիացի ֆերմերները, որոնք նորից սկսում են արևածաղկի դաշտեր տնկել։ Ինչպես անցյալ դարի վերջում, Վանդեից Ռեժիս Բոնինը հիշում է.

«Մենք նման որոշում կայացրինք մարտին, առաջին հերթին ուկրաինական պատերազմի և արևածաղկի գների բարձրացման պատճառով։ 20-25 տարի առաջ զբաղվել եմ արևածաղիկով։ Մենք դադարեցրինք այս մթերքի աճեցումը վնասատուների, աղավնիների հետ կապված խնդիրների պատճառով, ստիպված էինք նորից տնկել բույսերը։ Հաշվի առնելով 300-350 եվրո ծախսերը՝ այս մթերքը բավականաչափ եկամտաբեր չդարձավ, ուստի ավելի լավ էր աճեցնել եգիպտացորեն կամ  ցորեն: Մի որոշ ժամանակ մոռացանք արեւածաղկի մասին»։

Եթե ​​ճգնաժամը ձգձգվի, և արևածաղկի գները մնան համեմատաբար բարձր, ապա շատ այլ ֆերմերներ կարող են հետևել  այս օրինակին: Սա կարող է շահույթ բերել գյուղատնտեսությանը  և, միևնույն ժամանակ, փոխհատուցել սննդամթերքի շուկայում  ցածր առաջարկը։

Loading...