Տարեցտարի աշխարհում ծագում են նոր կոմունիկացիոն խնդիրներ՝ ֆեյք նյուզ, պրոբլեմատիկ և կոնֆլիկտային կոմունիկացիներ և այլն: Այդ մարտահրավերներին դիմադրելու համար պետք է ճիշտ կրթել PR մասնագետներին: Վերջին տարիների ընթացքում PR-ը որպես մասնագիտություն ընտրող ուսանողների թիվը ԵՊՀ-ում շատացել է: Սեպտեմբերից համալսարանը բացի մագիստրատուրայից կունենա արդեն նաև PR-ի գծով բակալավրիատի բաժին:
Հաղորդակցությունների տեսություններ, ԶԼՄ տեսություններ, ինչպես նաև տեղեկատվական անվտանգություն: Մինչև անգամ կրեատիվ տեքստերի պատրաստում, Էլեկտրոնային մարքեթինգ և գովազդային հաղորդակցություններ: Սրանք դասավանդվող առարկաների ցանկում են լինելու:
Համալսարանը տալու է երկու մասնագիտացում՝բիզնես PR և PR-ը մշակութային և սոցիալական ոլորտում:
Գայանե Դաջունցի հյուրը SPRING PR-ընկերության համահիմնադիր, ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, «Հասարակայնության հետ կապեր (PR)» մագիստրոսական և բակալավրի կրթական ծրագրերի ղեկավար Նոնա Մելքոնյանն է: