17:50   16-05-2022
Անկարայում կայանալու է Ալժիրի ու Թուրքիայի նախագահների հանդիպումը
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում հանդիպելու է Ալժիրի նախագահ Աբդուլմեջիդ Թեբբունի հետ: Կողմերը քննարկելու են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, փոխանցում է Ermenihaber-ը։

Նախագահները մասնակցելու են Ալժիր-Թուրքիա բարձր մակարդակի համագործակցության խորհրդի առաջին նիստին:

Նշվում է նաև, որ քննարկվելու են տարածաշրջանային մի շարք խնդիրներ, այդ թվում իրավիճակը Լիբիայում և Ուկրաինայում, ինչպես նաև միջերկրածովյան ավազանում:

Թուրքական աղբյուրը նշում է, որ երկու երկրների նպատակը առևտրաշրջանառության ծավալը 5 մլրդ դոլարի հասցնելն է:

Սպասվում է, որ նախագահները հանդիպումից հետո հանդես կգան մամուլի ասուլիսով։

Loading...