17:51   16-05-2022
Պուտինը հույս է հայտնել, որ ՀԱՊԿ-ի հնարավորություններն ու ազդեցությունը կավելանան
Թողնել մեկնաբանություն

ՀԱՊԿ-ը շատ կարևոր կայունացնող դեր է խաղում հետխորհրդային տարածքում, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և հույս հայտնել, որ կազմակերպության հնարավորություններն ու ազդեցությունը միայն կավելանան, այն էլ ավելի կզարգանա, նույնիսկ դժվարին ժամանակներում։

«Մենք հավաքվել ենք Մոսկվայում, քանի որ 30 տարի առաջ ստորագրվեց Հավաքական անվտանգության պայմանագիրը, իսկ 20 տարի առաջ այս պայմանագրի հիման վրա ստեղծվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, այսինքն՝ մենք փաստացի ունենք երկու տարեդարձ, գրեթե նույն օրը։ Շնորհավորում եմ ձեզ այս իրադարձության կապակցությամբ»,- ասել է Պուտինը ՀԱՊԿ գագաթնաժողովում։

Նա հույս է հայտնել, որ կազմակերպությունը, որը նախորդ տարիների ընթացքում վերածվել է լիարժեք միջազգային կառույցի, կշարունակի զարգանալ:

Նա նշել է, որ և՛ 1992-ին, և՛ 2002-ին նույնպես դժվար ժամանակներ են եղել.

«Դրանք երբեք չեն ավարտվում: Բայց կազմակերպությունը հետխորհրդային տարածքում շատ կարևոր դեր է խաղում, կայունացնող դեր: Հուսով եմ, որ այս առումով նրա հնարավորություններն ու ազդեցությունը մեր պատասխանատվության գոտում իրավիճակի վրա միայն կավելանան»,- ասել է ՌԴ նախագահը։

Loading...