17:55   16-05-2022
Image Description
Փաշինյանը ՀԱՊԿ-ն անվանել է տարածաշրջանում անվտանգության ապահովման ամենակարևոր գործոնը
Թողնել մեկնաբանություն

Մոսկվայում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ն անվանել է անվտանգության ապահովման կարևորագույն գործոն։

«Մեր կազմակերպության տարեդարձը շատ լավ առիթ է ամփոփելու որոշ արդյունքներ և քննարկելու մեր կազմակերպության հետագա զարգացման հեռանկարները: ՀԱՊԿ պատմության մեջ շատ դրական բան կա, քանի որ իրականում ՀԱՊԿ-ը եղել է, կա և կլինի տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման կարևորագույն գործոնը»,- ասել է Փաշինյանը։

Սակայն, ըստ նրա, հոբելյանական գագաթնաժողովի ընթացքում քննարկվում են ոչ միայն հոբելյանական հարցեր, քանի որ իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում բավականին լարված է։

Loading...