17:56   16-05-2022
Image Description
ՀԱՊԿ-ը Երևանի համար շատ կարևոր հարցերին այնքան էլ արդյունավետ չի արձագանքում, որքան Հայաստանն է ակնկալում. Փաշինյան
Թողնել մեկնաբանություն

Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հոբելյանական հանդիպմանն ասել է, որ ՀԱՊԿ-ն այդքան էլ արդյունավետ չարձագանքեց երկրի համար շատ զգայուն հարցերին։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Երևանի համար շատ կարևոր հարցերին այնքան էլ արդյունավետ չի արձագանքում, որքան Հայաստանն է ակնկալում։
Անդրադառնալով կառույցի հիմքում ընկած արագ արձագանքման մեխանիզմներին՝ Փաշինյանը հիշեցրել է, որ անցյալ տարի այս օրերին ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, և Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, որպեսզի ճգնաժամային իրավիճակի կանխարգելման համար գործի դրվեն համապատասխան մեխանիզմները։
«Ցավոք, չենք կարող ասել, որ կազմակերպությունն արձագանքեց այնպես, ինչպես ակնկալում էր Երևանը»,- ասել է վարչապետը։

Loading...