20:29   07-04-2017
Ուսուցչի առաքելությունը ոչ թե բան սովորեցնելն է, այլ բան սովորելու ցանկություն արթնացնելը. «Պատգամավոր Զոհրապ էֆենդին»
Թողնել մեկնաբանություն

Մեր կրթական հաստատություններում սովորեցում են սպառող լինել, այլ ոչ սովորող: Սովորում են միայն քննության ու սեմինարի համար, իսկ ինքնակրթությունը, ամբողջ կյանքի ընթացքում զարգացումը չի կարևորվում:  Մանկավարժության չգրված կանոնն ասում է՝ քո սովորացրածի 80 տոկոսը դու ես, քո անձը: Մեթոդաբանական 100 կանոն իմանալը դեռևս լավ մանկավարժ լինելու գրավականը չէ: Պետք է սովորել սովորեցնես: Ժամանակին դեռ Զոհրապն էր հայ վաճառականների օրինակով խոսում ինքնակրթության մասին: Նա ասում էր. «Մեր առևտրականները թիվ 1-ն էին, բայց հիմա անգամ թուրքերն են մեզանից առաջ անցնում, քանի որ հայ վաճառականները չուզեցին կրթվել, զարգանալ ու մնացին խանութպանի մակարդակի, որոնց միակ մտածմունքը խորամանկությամբ ու խարդախութամբ գործն առաջ տանելն է»: Մեր կրթական համակարգի ու մեթոդաբանության արդիականության մասին են զրուցել Նարինե Թուխիկյանն ու կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Loading...