19:32   16-05-2022
«Ազովստալից» վիրավորներին դուրս բերելու պայմանավորվածություն է ձեռք բերվել․ ՌԴ ՊՆ
Թողնել մեկնաբանություն

Պայմանավորվածություն է ձեռք բերվել վիրավոր ուկրաինացի զինվորականներին Մարիուպոլի շրջափակված «Ազովստալ» գործարանից դուրս բերելու վերաբերյալ։ Հայտարարվել է լռության ռեժիմ։ «Интерфакс» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Մայիսի 16-ին Մարիուպոլի «Ազովստալ» մետալուրգիական գործարանի տարածքում արգելափակված ուկրաինացի զինվորականների ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վիրավորներին դուրս բերելու մասին»,- հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

ՌԴ ՊՆ-ից հայտնել են նաև, որ մարդասիրական միջանցք է բացվել։

«Ներկայումս ձեռնարկության տարածքում լռության ռեժիմ է մտցվել և մարդասիրական միջանցք է բացվել, որով վիրավոր ուկրաինացի զինծառայողներին տեղափոխում են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովոազովսկի բուժհաստատություն՝ նրանց անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելու համար»,- հայտնել են ռուս զինվորականները։

Loading...