19:34   16-05-2022
Image Description
ԱՄՆ-ը սահմանափակումներ է մտցրել Ռուսաստան ռադիոակտիվ նյութերի և դեյտերիումի արտահանման համար
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ միջուկային կարգավորման հանձնաժողովը խստացրել է ռադիոակտիվ նյութերի և դեյտերիումի Ռուսաստանի Դաշնություն արտահանման կանոնները: Դա հայտնի է դարձել երկուշաբթի օրը դաշնային ռեգիստրի էլեկտրոնային տվյալների բազայում ստացված ծանուցումից (ԱՄՆ կառավարության փաստաթղթերի հավաքածու):

Փաստաթղթի համաձայն՝ Վաշինգտոնը «մինչև հետագա ծանուցում» կասեցնում է  ընդհանուր լիցենզիաները, որոնք նախկինում կիրառում էին այդ ապրանքները դեպի Ռուսաստան արտահանման համար: «Արտահանողներն այլևս իրավունք չունեն օգտագործել ռադիոակտիվ նյութերի կամ դեյտերիումի արտահանման ընդհանուր լիցենզիա՝ ռուսական միջուկային արդյունաբերությունում դրանց վերջնական օգտագործման համար, և այժմ պետք է դիմեն հատուկ լիցենզիա ստանալու համար», – բացատրվում է ծանուցման մեջ: Վաշինգտոնն իր գործողությունները բացատրել է ազգային անվտանգության նկատառումներով և «ԱՄՆ-ի ընդհանուր պաշտպանությունն ու անվտանգությունն ամրապնդելու» անհրաժեշտությամբ։

Ընդհանուր արտոնագրերը կասեցնելու մտադրության մասին ԱՄՆ իշխանությունները հայտարարել են մայիսի 8-ին։

Loading...